Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ուղերձում ասվում է.
«Ադրբեջանը միշտ աջակցել է ԹՈՒՐՔՍՈՅ-ին ընդհանուր թյուրքական ժառանգության պաշտպանությանն ու քարոզմանն առնչվող լայնածավալ նախագծերի իրականացման գործում, ձգտել է ընդլայնել թյուրքալեզու երկրների մշակութային ինտեգրումը։ Կազմակերպության և մեր հանրապետության միջև համագործակցությունը ներկայումս գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ Շուշա քաղաքը 2023 թվականին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակելը, ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված Թյուրքական աշխարհի 1-ին մշակութային ֆորումի և «ԹՈՒՐՔՍՈՅ-ի մշակույթի օրերի» անցկացումը այս ուղղությամբ մեր համատեղ ջանքերի հստակ ցուցիչ են»։