Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 15-ին Խանքենդի քաղաքում Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշը բարձրացնելուց հետո ունեցած ելույթի ժամանակ։
«Որովհետև մենք գիտեինք, որ գալու ենք այստեղ: Ես գիտեի դա: Ուղիղ 20 տարի առաջ՝ 2003 թվականի հոկտեմբերի 15-ին, ես այս խոստումը տվեցի ադրբեջանական ժողովրդին և ինքս ինձ։ Այո, մենք սպասել ենք 20, ավելի ճիշտ՝ 17 տարի»,- ասել է երկրի ղեկավարը՝ հիշեցնելով, որ ադրբեջանական դրոշը բարձրացվել է Շուշայում երեք տարի առաջ։
«Սակայն մենք հասանք մեր ուզածին, կյանքի կոչեցինք ադրբեջանական ժողովրդի երազանքը, որով նա ապրում էր տասնամյակներ շարունակ։ Մենք վերականգնեցինք ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը: Մենք վերադարձրեցինք մեր հողերը, վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը և միևնույն ժամանակ վերականգնեցինք մեր արժանապատվությունը»,- նշել է պետության ղեկավարը։