Նախագահ Իլհամ Ալիև. Այսօր մենք գտնվում ենք Խանքենդիի կենտրոնում՝ Ադրբեջանի դրոշի ներքո, սա պատմական իրադարձություն է
  Նախագահ Իլհամ Ալիև.  Այսօր մենք գտնվում ենք Խանքենդիի կենտրոնում՝ Ադրբեջանի դրոշի ներքո, սա պատմական իրադարձություն է
19:54     15 10 2023    
Ինձ համար ամենամեծ պարգևն այն է, որ այն խոսքերը, որոնք ես ժամանակին ասել եմ՝ դեռ օկուպացիայի ժամանակ, այսօր կրկնում է ժողովուրդը։ Այն ժամանակ ես ասել եմ. գիտեմ ինչ, ինչպես և երբ անել։

Ազերթաջի փոխանցմամբ՝ այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է հոկտեմբերի 15-ին՝ Խանքենդի քաղաքում Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշը բարձրացնելուց հետո ունեցած ելույթի ժամանակ։

«Եվ երբ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը դադարեց, ադրբեջանական ժողովուրդը գիտեր, որ ես դա գիտեմ։ Այդ օրվանից երեք տարի էլ չի անցել, և մենք արդեն այստեղ ենք՝ Խանքենդիում, Խանքենդի կենտրոնում, Ադրբեջանի զինանշանի ներքո, Ադրբեջանի դրոշի ներքո։ Սա մեծ երջանկություն է և պատմական իրադարձություն։ Երևի շատ ճիշտ չի լինի, որ ես հիմա խոսեմ այս պատմության մասին, քանի որ մենք ենք ապրել այս պատմությունը, մենք ենք ստեղծել այս պատմությունը»,- նշել է պետության ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Խանքենդի  


Լրահոս