Ինչպես հաղորդում է Ազերթաջը, նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. Հարգելի Իլհամ Հեյդարովիչ, ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար։ Վերջին անգամ մենք Ձեզ հետ խոսեցինք հեռախոսով: Իհարկե, թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ իրավիճակն է, դե ինչ, պետք է անկեղծորեն ասել։ Մենք այլ օրակարգ ունենք, այն բավականին ծավալուն է։ Առաջարկում եմ մեր աշխատանքները կազմակերպել հետևյալ ձևով, երևի, սկսենք երկրորդ մասից, հնարավորություն տանք մեր գործընկերներին արտահայտվելու և խոսելու։ Եվ հետո մենք դեմառդեմ կքննարկենք հարցերի ամբողջ համալիրը, այդ թվում՝ այսպես կոչված, զգայուն հարցերը։
Նախագահ Իլհամ Ալիև. Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրովիչ: Ուրախ եմ կրկին տեսնել Ձեզ: Ինչպես նշեցիք, մենք վերջերս զրուցեցինք Ձեզ հետ։ Ես շատ գոհ եմ, որ դուք ժամանակ գտաք Ղրղզստան կատարած պետական այցի շրջանակներում հանդիպման համար։ Իրականում հարցերը շատ են։ Կարծում եմ՝ ձեր առաջարկները միանգամայն ողջամիտ են։ Ես և իմ գործընկերները կխոսենք երկկողմ օրակարգի մասին, մանավանդ, որ խոսելու շատ բան ունենք։ Այս տարվա արդյունքները շատ տպավորիչ են՝ ապրանքաշրջանառության, արդյունաբերական համագործակցության, տրանսպորտի ոլորտում համագործակցության բազմաթիվ նոր նախագծերի առումով։ Եվ հետո մենք կխոսենք տարածաշրջանային խնդիրների և անվտանգության հարցերի մասին: Կրկին շնորհակալություն հանդիպման համար:
Նախագահ Վլադիմիր Պուտին. Շնորհակալություն:
Zinvor.info