Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Պետական անվտանգության ծառայությունից, ադրբեջանական կողմից միջոցառմանը մասնակցել են ՊԱԾ պետ, գեներալ-գնդապետ Ալի Նաղիևը և Արտաքին հետախուզության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Օրխան Սուլթանովը։
Ալի Նաղիևը նշել է, որ Մինսկում Խորհրդի վերջին նիստից անցած կարճ ժամանակում աշխարհում մի շարք արմատական փոփոխություններ են տեղի ունեցել անվտանգության և աշխարհաքաղաքական տեսանկյունից։
Նա ներկաներին տեղեկացրել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում անօրինական հայկական զինված կազմավորումների դեմ ձեռնարկված հակաահաբեկչական միջոցառումների մասին, որոնք անվտանգության և կայունության հիմնական սպառնալիքներից էին։ Նաղիևը հայտարարել է, որ այս հանցավոր կազմավորումները, որոնք հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության, հրաժարվում էին լքել մեր տարածքները, վերջին շրջանում այնպիսի սադրանքներ էին իրականացրել, ինչպիսիք են բնակավայրերի և հաղորդակցությունների ականապատումը, ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծումը, ահաբեկչական գործողություններ, որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց և ոստիկանների մահվան:
Zinvor.info