2020 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Գյանջան հարձակման է ենթարկվել բալիստիկ հրթիռներով, հիշեցնում է
Zinvor.info-ն։
Չնայած հոկտեմբերի 10-ին մարդասիրական հրադադարի հաստատմանը, հայկական բանակը շարունակել է ինտենսիվ գնդակոծել Ադրբեջանի բնակավայրերը։ Հայաստանը հերթական անգամ թիրախավորել է հնագույն Գյանջա քաղաքի խաղաղ բնակիչներին։ Բազմաբնակարան շենքերի հակառակորդի հրթիռակոծությունների արդյունքում զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ 4 կին, 35 մարդ՝ վիրավորվել։ Վիրավորներից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։
Բացի այդ, վնասվել են 10-ից ավելի բազմաբնակարան շենքեր և տարբեր նշանակության 100-ից ավելի օբյեկտներ։ Գյանջայի հրետակոծության կապակցությամբ Ադրբեջանի Գլխավոր դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Գյանջայի վրա հրթիռակոծության պահը ֆիքսել է ԱԻՆ տեսախցիկը.
Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերը Գյանջան գնդակոծել են ընդհանուր առմամբ 5 անգամ (հոկտեմբերի 4, 5, 8, 11, 17)։ Արդյունքում զոհվել է 26, վիրավորվել՝ 175 մարդ, լուրջ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին ու տրանսպորտային միջոցներին։
Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 93 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 12 երեխա և 27 կին, վիրավորվել է 454 խաղաղ բնակիչ, ընդհանուր առմամբ՝ վնասվել է 12292 բնակելի և ոչ բնակելի շինություն, 288 տրանսպորտային միջոցներ, 1018 ֆերմերային տնտեսություն։
Zinvor.info