Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։
Նրա խոսքով, Հայրենական պատերազմի տարիներին Հայաստանի զինված ուժերի կողմից Գյանջայի հրթիռակոծությունից անցել է երեք տարի։
«Ադրբեջանցիների նկատմամբ այս և այլ հանցագործություններ կատարած մի քանի անձինք արդեն ձերբակալվել են»,- ընդգծել է գլխավոր դատախազը։
Քյամրան Ալիևը նշել է, որ այժմ նրանց նկատմամբ հետաքննչական գործողություններ են իրականացվում. «Քրեական գործեր են հարուցվել Ղարաբաղյան առաջին պատերազմի, Հայրենական պատերազմի և դրանից հետո հրադադարի ժամանակ ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործությունների առնչությամբ։ Զինվորական դատախազությունում, գլխավոր դատախազությունում և պետական անվտանգության ծառայությունում այս քրեական գործերով քննչական գործողությունները շարունակվում են»,- հավելել է Ք.Ալիևը։
Zinvor.info