Չինական հեռուստաալիք. Ադրբեջանը միացել է լուսնային կայանի կառուցմանը
  Չինական հեռուստաալիք.  Ադրբեջանը միացել է լուսնային կայանի կառուցմանը
11:24     10 10 2023    
Ադրբեջանը միացել է՝ Միջազգային գիտական լուսնային կայանի (ISS) կառուցման ռուս-չինական համատեղ նախագծին։

Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը՝ հղում անելով Չինաստանի Տիեզերական ազգային վարչության (CNSA) հայտարարությանը։

Այսպես, Չինաստանի և Ադրբեջանի տիեզերական գործակալությունները՝ Միջազգային գիտական լուսնային կայանի նախագծի վերաբերյալ համագործակցության համաձայնագիր են ստորագրել՝ 74-րդ Միջազգային տիեզերագնացության կոնգրեսի (IAC-2023) ժամանակ, որն անցկացվել է հոկտեմբերի 2-ից 6-ը Բաքվում։ Երկու կողմերը պայմանավորվել են՝ «ուժեղացնել համագործակցությունը ծրագրային դրույթների ցուցադրման, իրականացման, շահագործման և կիրառման ոլորտներում, որոնք ներառում են գիտական գործիքների տեղադրում, անձնակազմի վերապատրաստում և գիտական ու տեխնոլոգիական փորձարկումներ», - ասել են վարչությունում:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, մինչ օրս Ադրբեջանից բացի ծրագրին միացել են՝ Պակիստանը, ԱՄԷ-ն, Հարավային Աֆրիկան, Ասիա-խաղաղօվկիանոսյան տիեզերական համագործակցության կազմակերպությունը և շվեյցարական Nano-SPACE ընկերությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Չինաստան