Իսրայելի դեսպանը շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի ժողովրդին աջակցության համար
Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, դեսպանն իր երախտագիտության խոսքերն է հայտնել լրագրողների հետ զրույցում։
«Մենք ուրախ ենք աջակցության ուղերձներ ստանալ Ադրբեջանի մեր եղբայրներից և քույրերից: Ես դադարեցի հաշվել, թե քանի նամակներ, WhatsApp հաղորդագրություններ և զանգեր ենք ստացել հասարակության բոլոր խավերի մարդկանցից: Եվ իսկապես հուզիչ է տեսնել մարդկանց, ովքեր ծաղիկներ են դնում դեսպանատան դարպասների մոտ: Իսրայելի ժողովրդի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ադրբեջանական ժողովրդին- դուք հուզել եք մեր սրտերը»,- ասել է նա։
Դեսպանը նաև նշել է, որ հոկտեմբերի 7-ը կհիշվի որպես Հոլոքոստից ի վեր Իսրայելի պատմության ամենամռայլ օրը։
«Պատերազմը սկսվեց անսպասելիորեն, երբ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները հրթիռներ արձակեցին և ներխուժեցին մեր քաղաքները Իսրայելի հարավում՝ սպանելու, բռնաբարելու և առևանգելու մեր կանանց և տղամարդկանց, մեր որդիներին և դուստրերին: Այս ագրեսիայի զոհերի թիվը ապշեցուցիչ է. ավելի քան 700 իսրայելցի է զոհվել, ավելի քան 100-ը առևանգվել է, ավելի քան 2000-ը վիրավորվել է»,- հավելել է դեսպանը։