Իրանում Ադրբեջանի դեսպանատունը շուտով կարող է վերսկսել աշխատանքը
 Իրանում Ադրբեջանի դեսպանատունը շուտով կարող է վերսկսել աշխատանքը
15:19     09 10 2023    
Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերականգնման վերաբերյալ միաձայն կարծիք կա։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասիր Քենանին՝ պատասխանելով Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման մասին հարցին։

«Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի (Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի.-Խմբ.) այցը Թեհրան կայացել է որպես երկու երկրների պաշտոնյաների միջև բանակցությունների շարունակություն։

Անցկացվել են դրական բանակցություններ և խորհրդակցություններ։ Թե՛ ադրբեջանական, թե՛ իրանական կողմերն իրենց տեսակետներն են հայտնել Կովկասում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Միաձայն կարծիք կա Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման վերաբերյալ: Անցկացված քննարկումների և ձեռնարկված հաջող քայլերի շրջանակներում դեսպանությունը կարող է շուտով վերսկսել աշխատանքը Թեհրանում։ Իրանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններում լավ մթնոլորտ և միտում կա»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս