Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է Թբիլիսիում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար համատեղ մամուլի հայտարարության մեջ։
«Ես ևս մեկ անգամ հայտարարեցի պարոն նախագահին, որ մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Մենք երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանին այն բանի համար, որ նա իր հերթին միշտ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Մենք նաև նշել ենք, որ մեծ հույսեր ենք կապում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ։ Եվ այս առումով Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր կարծիքները լիովին համընկնում են։ Հուսով ենք, որ այս տարածաշրջանում խաղաղությունը երկարաժամկետ կլինի և կծառայի մեր երկրների, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների բարգավաճմանը։
Zinvor.info