Ինչպես հաղորդում է Ազերթաջը, այս մասին հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նշելով, որ Ադրբեջանն ու Վրաստանը միշտ աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը, պետության ղեկավարն ընդգծել է. «Միջազգային բոլոր կազմակերպություններում մենք աջակցում ենք միմյանց և մեր շահերն արտացոլող որոշակի հարցերում միմյանց կողքին ենք։ Երկրների տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է, և տարածքային ամբողջականության խախտումն անընդունելի է։ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է»:
Zinvor.info