Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով նախագահի օգնականի սոցցանցի էջին:
«Ադրբեջանը ԵՄ նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ, աջակցում է՝ Բրյուսելի եռակողմ գործընթացին և տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ ԵՄ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով, և այս առումով Բաքուն բազմաթիվ խաղաղարար նախաձեռնությունների, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի հեղինակ է հանդիսանում։
Ֆրանսիայի կողմնակալ գործողությունների և ռազմատենչ քաղաքականության հետ կապված, որոնք լրջորեն խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում ու վտանգում Եվրամիության ընդհանուր քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ, և չնայած պաշտոնական Բաքվի համառ պահանջներին՝ համաձայնել որպես տարածաշրջանային երկիր՝ հնգակողմ հանդիպմանը Թուրքիայի մասնակցությանը, Ադրբեջանը որոշել է չմասնակցել Գրանադայում կայանալիք հանդիպմանը։ Մենք աջակցել ենք նաև Իսպանիայի՝ որպես ընդունող երկրի մասնակցությանը այս ձևաչափին։ Որոշ միջազգային ԶԼՄ-ներում դա անկոռեկտորեն ներկայացվում է որպես Հայաստանի հետ բանակցելու Ադրբեջանի հրաժարում։
Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Բրյուսելում՝ ԵՄ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով եռակողմ հանդիպումների անցկացմանը։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը աջակցում է ուղիղ և երկկողմանի երկխոսությանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շուրջ»,- գրել է Հ.Հաջիևը։
Zinvor.info