Հիքմեթ Հաջիև. 35 տարի անց մենք Մալըբեյլիում ենք
  Հիքմեթ Հաջիև.  35 տարի անց մենք Մալըբեյլիում ենք
11:27     03 10 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Х-ի իր էջում կիսվել է տեսանյութով:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով նախագահի օգնականի X-ի էջին։

«35 տարի անց մենք վերջապես կարողացանք հասնել ազատագրված ադրբեջանական Մալըբեյլի գյուղ։ Ինչպես Ադրբեջանի մյուս գյուղերը, ավաններն ու քաղաքները, Մալըբեյլին նույնպես թալանվել և ավերվել է հայկական օկուպացիայի ժամանակ։ Մալըբեյլիի մզկիթը, ինչպես Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի այլ աղոթատեղիները, Հայաստանի կողմից ավերվել և օգտագործվել է որպես անասնագոմ՝ դրանով իսկ վիրավորելով բոլոր մահմեդականների զգացմունքները։

Ականատեսների վկայությամբ՝ այնտեղ անհայտ կորածների զանգվածային գերեզմաններ գտնելու հավանականությունը մեծ է, քանի որ հայկական կողմը զանգվածաբար սպանել և թաղել է գերի ադրբեջանցի խաղաղ բնակիչներին և զինվորականներին Մալըբեյլիի գերեզմանատանը»,- գրել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս