Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան վրա հայկական խմբերի հարձակման հետևանքով 25 ոստիկան է վիրավորվել
 Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան վրա հայկական խմբերի հարձակման հետևանքով 25 ոստիկան է վիրավորվել
12:07     30 09 2023    
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Ադրբեջանի դեսպանատան մոտ հավաքված մի խումբ հայերի կողմից անվտանգության ուժերի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 25 ոստիկան, հայտնում է Anadolu գործակալությունը։

ՆԳՆ-ին առընթեր Լիբանանի ներքին անվտանգության ուժերը գրավոր հայտարարություն են տարածել իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել այն բանից հետո, երբ հինգշաբթի շուրջ 1500 հայեր փորձել են երթ կազմակերպել դեպի Ադրբեջանի դեսպանատուն, սակայն նրանց թույլ չեն տվել մտնել շենք։

Լիբանանի պաշտոնական NNA գործակալության հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ Լիբանանի հայազգի քաղաքացիների կազմակերպած ակցիայի ժամանակ վիրավորվել է անվտանգության 25 աշխատակից, որոնցից երկուսը լուրջ վնասվածք է ստացել։

Հայտարարության մեջ նշվում է, որ անվտանգության ուժերը, «Ներքին անվտանգության ուժերի կազմակերպման մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն, պատասխանատու են դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության համար։ Փաստաթղթում քաղաքացիներին կոչ է արվում հարգել օրենքը և գործել պատասխանատվության ոգով։
Zinvor.info

Հեշթեգներ. Լիբանան   Ադրբեջան  


Լրահոս