Բայրամովը և Հուսեյնը քննարկել են՝ Ղարաբաղի ականազերծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները
 Բայրամովը և Հուսեյնը քննարկել են՝ Ղարաբաղի ականազերծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները
15:14     07 05 2025    
Իրաք կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ իր գործընկեր Ֆուադ Հուսեյնին տեղեկացրել է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Բայրամովն այս մասին այսօր հայտարարել է՝ Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ես պարոն Հուսեյնին տեղեկացրի՝ Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո տարածաշրջանում ստեղծված հետկոնֆլիկտային իրավիճակի մասին, մասնավորապես՝ հարյուր հազարավոր նախկին հարկադիր վերաբնակների իրենց հայրենի հողեր վերադարձնելու ջանքերի մասին։ Մենք նաև քննարկեցինք տարածքները ականազերծելու համար ձեռնարկված միջոցները, քանի որ ականների առկայությունը շարունակում է լուրջ խոչընդոտ լինել բնակչության վերադարձի համար», - նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
Նա հավելել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

«Մենք ընդգծեցինք՝ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործում ձեռք բերված առաջընթացի կարևորությունը։ Միևնույն ժամանակ, մնում են չլուծված հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը», - ասաել է Ջեյհուն Բայրամովը։



Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Հուսեյն  


Լրահոս