Իլհամ Ալիև. Հորադիզից Զանգիլան երկաթուղու շինարարությունը շուտով կավարտվի
  Իլհամ Ալիև.  Հորադիզից Զանգիլան երկաթուղու շինարարությունը շուտով կավարտվի
17:04     29 09 2023    
Հորադիզից Զանգիլան երկաթուղու շինարարությունը իրականացման ակտիվ փուլում է։ Շատ շուտով կավարտվի տրանսպորտային միջանցքի այս կարևոր հատվածի շինարարությունը, որը կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ, այնուհետև Իրանի, Թուրքիայի և հետագայում Եվրոպայի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Զանգիլանում ընթացող Քաղաքաշինության ազգային 2-րդ ադրբեջանական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

Ընդգծելով, որ այդպիսով Զանգիլանը կդառնա կարևոր տրանսպորտային կետ՝ քանի որ այնտեղ կառուցվում է օդանավակայան, երկաթգիծ, Բաքվից Զանգիլան և բոլոր այլ նշանակման կետեր վեց և չորս գոտի ունեցող ավտոմայրուղի։ «Ընդհանուր առմամբ կառուցվում է ավելի քան 2 հազար կմ ճանապարհ և ավտոմայրուղի։ Այսինքն՝ սա լայնածավալ շինարարություն է»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս