Եվլախում մեկնարկել է հերթական հանդիպումը Ղարաբաղի հայ բնակիչների հետ
  Եվլախում մեկնարկել է հերթական հանդիպումը Ղարաբաղի հայ բնակիչների հետ
15:54     29 09 2023    
Եվլախում մեկնարկել է հերթական հանդիպումը Ղարաբաղի հայ բնակիչների հետ։

Ադրբեջանի կենտրոնական իշխանությունը հանդիպմանը ներկայացնում է Ռամին Մամեդովը, ով պատասխանատու է Ղարաբաղի հայ բնակիչների հետ շփումների համար, հաղորդում է Zinvor.info-ն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հրավերով 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում Ռամին Մամեդովը հանդիպել է Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչներ Սերգեյ Մարտիրոսյանի և Դավիթ Մելքումյանի հետ։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Խոջալու քաղաքում տեղի ունեցավ Ռամին Մամեդովի և Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Եվլախ   Հանդիպում