Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Զանգիլանում ընթացող Քաղաքաշինության ազգային 2-րդ ադրբեջանական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Ընդգծելով, որ դա դարձել է Զանգիլանի միջազգային օդանավակայանի կառուցման կարևոր գործոններից մեկը՝ երկրի ղեկավարը նշել է, որ այն կհեշտացնի մարդկանց մուտքը։ «Վստահ եմ, որ ապագայում այստեղ շատ օտարերկրյա զբոսաշրջիկներ կլինեն, քանի որ Զանգիլանը Ադրբեջանի ամենագեղեցիկ անկյուններից մեկն է։ Եվ այս ամենը շնորհիվ կանաչ բլուրների ու լեռների, գետերի ու լճերի, Զանգիլանի յուրահատուկ էկոհամակարգի։ Սա իսկապես մեծ հարստություն է մեզ համար։ Ուստի վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այն կդառնա Ադրբեջանի ամենագրավիչ զբոսաշրջային ուղղություններից մեկը»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։