Ալլահշուքյուր Փաշազադե. Գարեգին II-ի ռազմատենչ հռետորաբանությունը անհնար է դարձնում նրան հետ հանդիպելը
 Ալլահշուքյուր Փաշազադե.  Գարեգին II-ի ռազմատենչ հռետորաբանությունը անհնար է դարձնում նրան հետ հանդիպելը
09:32     28 09 2023    
Հայաստանի հոգևոր առաջնորդ Գարեգին II-ի ռևանշիստական հայտարարությունները, պատերազմի ու առճակատման կոչերը անհնար են դարձնում նրա հետ հանդիպումը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։

Նա նշել է, որ Գարեգին II-ի հետ երկկողմ հանդիպումները մշտապես անցկացվել են՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ։

Փաշազադեի խոսքով, հանդիպումը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե Գարեգին II-ն ապագայում փոխի իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ խաղաղության։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալլահշուքյուր-Փաշազադե  


Լրահոս