«Վարդանյանը առաջինն է, բայց ոչ վերջինը». քաղաքագետ Մարտիրոսյան
 «Վարդանյանը առաջինն է, բայց ոչ վերջինը».  քաղաքագետ Մարտիրոսյան
18:24     27 09 2023    
«Որպես Ռուսաստանի գործակալ, որպես ծագումով հայ ռուսաստանցի, ով գործել է հօգուտ Ռուսաստանի հակահայ շահերի և իր հայրենիքում տրոյական ձիու դեր է ստանձնել՝ Ռուբենն արժանի է այն ամենին, ինչ կատարվում է իր հետ և կկատարվի առաջիկա օրերին»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն , այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Դավաճանները միշտ վճարում են ամենաբարձր գինը։ Հատկապես, երբ նրանք այնքան հիմար են, որ իրենց դնում են մի իրավիճակում, որից ելք չկա։

Այսօր Ռուբենը դաս է բոլոր հայ դավաճանների համար: Նրանք ամեն ինչի հասնում են՝ ծառայելով հակահայկական Ռուսաստանին, բայց հետո դառնում են անպետք, նետվում են աղբանոց, կորցնում են ամեն ինչ։ Սա է դավաճանների ու թշնամու գործակալների վերջը:

Ու թեև Ռուբենն առաջինն է, բայց վերջինը չէ։

Եվ թող նույնը և նույնիսկ ավելին տեղի ունենա Ղարաբաղի բոլոր չորս նախկին կեղծ նախագահների, քարոզիչների, հոգևորականների և բոլոր նրանց հետ, ովքեր ծառայելով Ռուսաստանին՝ կործանեցին Հայաստանը»,- գրում է քաղաքագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Մարտիրոսյան  


Լրահոս