Ադրբեջանի օմբուդսմենը մոլդովացի խոսնակին տեղեկացրել է Հայաստանի ռազմական հանցագործությունների մասին
Ըստ
Zinvor.info-յի՝ այս մասին հայտարարել է ԱՀ Մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան՝ Քիշնևում Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ հանդիպմանը։
Ս.Ալիևան նշել է, որ չնայած ադրբեջանական կողմը բազմիցս պահանջել է օկուպացիայից ազատագրված տարածքների ականապատ տարածքների հուսալի քարտեզներ, դրանք տրամադրելուց Հայաստանի հրաժարումը ևս մեկ անգամ ցույց է տալիս այս երկրի շահագրգռվածությունը՝ անմեղ մարդկանց սպանելու, միջազգային մարդասիրական նորմերի հանդեպ արհարգալից վերաբերմունքը:
Մանրամասն տեղեկություններ տրամադրելով՝ ադրբեջանական հողերում Հայաստանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին՝ օմբուդսմենը նշել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագիրն առ այսօր անհայտ է մնում։ Նման փաստերը հանդիսանում են՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների ուղղակի խախտման անմիջական ապացույցը։