ԱԳՆ. Մակրոնի պնդումները նրա երկակի ստանդարտների և կողմնակալության վառ օրինակ են
  ԱԳՆ.  Մակրոնի պնդումները նրա երկակի ստանդարտների և կողմնակալության վառ օրինակ են
17:08     25 09 2023    
Սեպտեմբերի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը TF1 ալիքով EN DIRECT ծրագրին տված հարցազրույցում հերթական անգամ ցուցադրեց տարածաշրջանի ներկայիս իրավիճակը խեղաթյուրող դիրքորոշում, ինչը նրա երկակի ստանդարտների և կողմնակալության վառ օրինակ է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ֆրանսիան, փորձելով իրեն ներկայացնել որպես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպան, աջակցում է հայկական անջատողականությանը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, փորձում է իր գաղութատիրական քաղաքականությամբ նեոգաղութատիրության փորձը և աշխարհաքաղաքական մրցակցություն պարտադրել Հարավային Կովկասի տարածաշրջանում, ադրբեջանա-հայկական հարցում ընդգծում է քրիստոնեության գործոնը, անցյալի հակամարտության հարցում օգտագործում է կրոնական ասպեկտը, ինչը վտանգավոր է և անընդունելի։

Կցանկանայինք ևս մեկ անգամ հիշեցնել ֆրանսիական կողմին, որ Ադրբեջանի գործողությունները՝ ուղղված իր ինքնիշխան տարածքներում հայկական 30-ամյա օկուպացիան դադարեցնելուն, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վերականգնելուն, մեր օրինական իրավունքն են՝ ամրագրված միջազգային իրավունքով։

Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ տարածաշրջանում քաոս ստեղծելու Ֆրանսիայի ջանքերը արդյունքի չեն տա»,- ասվում է ԱԳՆ-ում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս