Խանքենդին միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգին
  Խանքենդին միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգին
09:04     25 09 2023    
Սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում՝ Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկված հարցերի լուծման ուղղությամբ հրատապ աշխատանքները շարունակվում են։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմում Ազերթաջին հայտնել են, որ որպես հաջորդ քայլը՝ Խանքենդի քաղաքի էներգետիկ համակարգը անջատվել է Հայաստանի էներգետիկ համակարգից և միացվել Ադրբեջանի էներգահամակարգին։

Նշենք, որ դեռևս 2021 թվականին «Ազերէներժի»-ի կողմից կառուցված և նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ շահագործման հանձնված՝ «Շուշա» ենթակայանում Խանքենդիի համար պահուստային վարդակներ են տեղադրվել։

Խանքենդիում արդեն վառվում է Ադրբեջանի լույսը:

Zinvor.info

Հեշթեգներ. Խանքենդի   Ադրբեջան  


Լրահոս