Բաքուն պատրաստ է շտապօգնության մեքենաներ տրամադրել հայ վիրավոր զինվորների համար
  Բաքուն պատրաստ է շտապօգնության մեքենաներ տրամադրել հայ վիրավոր զինվորների համար
16:09     22 09 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սոցիալական ցանցի իր էջում կիսվել է նոր հրապարակմամբ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հրապարակման մեջ ասվում է. «Ես հանդիպում եմ անցկացրել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի և այլ միջազգային գործընկերների հետ։ Բարձր է գնահատվել՝ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խստիվ պահպանումը և 23 ժամ 51 րոպե տևած տեղական հակաահաբեկչական գործողությունների ընթացքում կողմնակի վնասներից խուսափելը։

Ինչպես խոստովանել է անձամբ Հայաստանի վարչապետը, խաղաղ բնակչությանը չի տուժել։ Այս առումով անհասկանալի են մնում ԵՄ, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնյաների չստուգված և անլուրջ հայտարարությունները։

- Հանդիպմանը մենք հայտարարել ենք, որ ստեղծված են և կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները՝ Լաչին-Խանքենդի և Աղդամ-Խանքենդի ճանապարհներով դեղերի, սննդի և ԿԽՄԿ-ի այլ բեռների առաքման համար։

Ադրբեջանական կողմը պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել հայազգի վիրավոր զինվորականներին կամ օգնել նրանց ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։ Ըստ պահանջի՝ պահպանվում է ԿԽՄԿ բժշկական մեքենաների տեղաշարժը վիրավոր զինվորականներին հավաքելու համար։ Այդ նպատակների համար մենք պատրաստ ենք տրամադրել նաև շտապօգնության մեքենաներ և ցուցաբերել բժշկական օգնություն։

- Հայաստան բժշկական տարհանման համար բժշկական մեքենաներ կարող են ժամանել նաև Հայաստանից։

-Ռուս խաղաղապահների հետ համատեղ աշխատանքներ են տարվում մարտի դաշտում մնացած զինվորների դիերը հավաքելու ուղղությամբ։

- Մենք աջակցում ենք ԿԽՄԿ Ժնևի գրասենյակից լրացուցիչ անձնակազմի տեղակայմանը: Մենք նաև աջակցում ենք Բաքվի գրասենյակից Խանքենդիի գրասենյակ լրացուցիչ անձնակազմի տեղակայմանը։

- Կամավոր և անհատական ընտրության հիման վրա մենք ապահովում ենք քաղաքացիական անձանց տեղաշարժի անվտանգությունը սեփական մեքենաներով՝ Խանքենդի-Լաչին ճանապարհով։ Ցանկացողների թվում հիմնականում զինծառայողների ընտանիքների անդամներ են։

Զենքն ինքնակամ վայր դրած զինծառայողներն ազատ են, ինչի մասին մենք բացահայտ հայտարարել ենք։

«Քաղաքացիական-ռազմական համագործակցության հայեցակարգի շրջանակներում՝ ադրբեջանցի զինծառայողները և քաղաքացիական անձնակազմը տեղերում օգնություն են ցուցաբերում քաղաքացիական բնակչությանը և կշարունակեն դա անել»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս