Շառլ Միշելը զանգահարել է նախագահ Իլհամ Ալիևին
  Շառլ Միշելը զանգահարել է նախագահ Իլհամ Ալիևին
13:08     21 09 2023    
Սեպտեմբերի 20-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։

Շառլ Միշելը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։

Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում Հայաստանի զինված ուժերի կազմավորումները երեկ ահաբեկչական գործողություններ են իրականացրել, որոնց հետևանքով ոստիկաններ և քաղաքացիական անձինք են զոհվել, ինչին ի պատասխան Ադրբեջանը ստիպված է եղել լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ ձեռնարկել։

Անդրադառնալով հակաահաբեկչական միջոցառումների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ պետության ղեկավարը նշել է, որ Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից, ապօրինի զինված խմբավորումների կողմից զենքերը վայր դնելը և նրանց զինաթափումը, և Եվլախում կայանալիք հանդիպումը դրական քայլ են։

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղության օրակարգին աջակցելու կարևորությանը և ասել, որ միակողմանի քայլերը կարող են բոլորովին հակառակ արդյունք ունենալ։ Երկրի ղեկավարը նշել է, որ ձեռք բերված արդյունքները դրական ազդեցություն կունենան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջընթացի վրա:
Zinvor.info

Հեշթեգներ. Շառլ-Միշել   Իլհամ-Ալիև  


Լրահոս