Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, հանդիպմանը Ադրբեջանի կենտրոնական կառավարությունը ներկայացնում է Ռամին Մամեդովը, ով նշանակվել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու, Ղարաբաղի տնտեսական շրջանի մեջ մտնող ազատագրված տարածքներում (բացառությամբ Շուշայի շրջանի) Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը և հատուկ առաքելության աշխատակից Իլքին Սուլթանովը։
Ղարաբաղի հայ բնակիչները ներկայացնում են Սերգեյ Մարտիրոսյանը և Դավիթ Մելքումյանը։ Հանդիպմանը որպես մասնակից միացել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչը։