Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 20-ին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշեցնելով, որ Հարավային Կովկասը դարեր շարունակ եղել է կռիվների, պատերազմների և արյունալի բախումների վայր, պետության ղեկավարն ասել է. «Բավական է: Մենք պահանջում ենք դա»։
Նշելով, որ երեկ և այսօր հայկական պետության դրսևորած դիրքորոշումը հույս է ներշնչում, նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանն ու Հայաստանը կլուծեն իրենց միջև առկա խնդիրները, կստորագրեն խաղաղության պայմանագիր, և Հարավային Կովկասի երկրները կսկսեն աշխատել եռակողմ ձևաչափով ապագա համագործակցության ուղղությամբ:
Երկրի ղեկավարը զգուշացրել է նաև մեզ քամահրանքով նայողներին. «Պետք է նաև ասեմ, որ նրանք, ովքեր քամահրանքով են նայում մեզ, աչք են դնում մեր հողերի վրա, չեն կարողանում մարսել մեր հաջողությունները, երբեք չպետք է մոռանան, որ «երկաթե բռունցքը» տեղում է և միշտ տեղում է լինելու։ Ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել թելադրանքի և վերջնագրի լեզվով։ Թող ոչ ոք չմոռանա սա: Եվ թող չմոռանա, որ Ղարաբաղն Ադրբեջան է»,- ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը։