Իլհամ Ալիև. Այսօր պատմական նոր շանս է ստեղծվել Ղարաբաղում ապրող հասարակ մարդկանց համար
  Իլհամ Ալիև. Այսօր պատմական նոր շանս է ստեղծվել Ղարաբաղում ապրող հասարակ մարդկանց համար
10:06     21 09 2023    
Այսօր պատմական նոր շանս է ստեղծվել Ղարաբաղում ապրող հասարակ մարդկանց համար: Նրանք չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Պետության ղեկավարը նշել է, որ մենք պատրաստ ենք դրան, և դա գիտի ադրբեջանական ժողովուրդը։ «Համոզված եմ, որ հայ ժողովուրդը նույնպես գիտի, որ ես հավատարիմ եմ իմ խոսքերին։ Մենք առաջարկում ենք դա և հուսով եմ, որ մեր առաջարկը կընդունվի։ Որովհետև այս առաջարկը հիմնված է տրամաբանության, պատմական արդարության, միջազգային իրավունքի և ապագա զարգացման վրա և հաշվարկված է ապագա զարգացման համար»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս