Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձում։
Պետության ղեկավարը նշել է, որ մենք պատրաստ ենք դրան, և դա գիտի ադրբեջանական ժողովուրդը։ «Համոզված եմ, որ հայ ժողովուրդը նույնպես գիտի, որ ես հավատարիմ եմ իմ խոսքերին։ Մենք առաջարկում ենք դա և հուսով եմ, որ մեր առաջարկը կընդունվի։ Որովհետև այս առաջարկը հիմնված է տրամաբանության, պատմական արդարության, միջազգային իրավունքի և ապագա զարգացման վրա և հաշվարկված է ապագա զարգացման համար»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։