Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանի Զինված ուժերը ճեղքել են հայկական ուժերի հետ շփման գիծը Ղարաբաղում
  Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանի Զինված ուժերը ճեղքել են հայկական ուժերի հետ շփման գիծը Ղարաբաղում
09:12     20 09 2023    
Ադրբեջանի Զինված ուժերը մի քանի վայրերում ճեղքել են հայկական ուժերի հետ շփման գիծը Ղարաբաղում և վճռական են իրենց ռազմավարական նպատակներին հասնելու հարցում։

Այս մասին Reuters գործակալությանն ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևն ասել է, որ Բաքուն պատրաստ կլինի ղարաբաղցի հայերի հետ երկխոսության միայն այն բանից հետո, երբ նրանք սպիտակ դրոշ բարձրացնեն և զինաթափվեն: Նրա խոսքով, Ադրբեջանը ռազմական նպատակներ չունի հարևան Հայաստանի հետ սահմանին:

«Ադրբեջանի նպատակը թշնամանքի և առճակատման էջը փակելն է»,- ասել է նա։ - Բավական է: Մենք այլևս չենք կարող հանդուրժել նման զինված ուժերի առկայությունը մեր տարածքում, ինչպես նաև մի կազմավորման, որն ամեն օր մարտահրավեր է նետում Ադրբեջանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը»։

Նրա խոսքով, Բաքուն կարծում է, որ հակաահաբեկչական միջոցառումները կօգնեն հասնել ռազմավարական նպատակին` ապահովելու իր տարածքում լիակատար ինքնիշխանություն:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս