Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Դիտարկվում է նաև մարտական դիրքերի ուժեղացում անձնակազմով, զրահատեխնիկայով, հրետանային կայանքներով և այլ կրակային զինատեսակներով, ստորաբաժանումները մարտական պատրաստության բարձր մակարդակի հասցնելով, լրացուցիչ մոբիլիզացիոն ստորաբաժանումների ստեղծմամբ, ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դեմ հետախուզական գործողությունների ընդլայնմամբ, մեր դիրքերի խորքերը ներթափանցելու դիվերսիոն և ահաբեկչական նպատակներով ականներից մաքրված տարածքները և քաղաքացիական ճանապարհները կրկին ականազերծելու համար:
Սեպտեմբերի 19-ին Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ավտոճանապարհին Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում Հայաստանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն խմբերի կողմից ահաբեկչական նպատակներով ավելի վաղ տեղադրված ականի պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և Ադրբեջանի պետական ավտոճանապարհային գործակալությանը պատկանող ավտոմեքենան դուրս է եկել շարքից: Նույն օրը ՀՀ ԶՈւ հետախուզադիվերսիոն խմբի կողմից տեղադրված ականի վրա ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ տեղափոխող մեքենայի պայթյունի հետևանքով՝ մեր զինծառայողներ են զոհվել և վիրավորվել։ Նման փաստերը հանդիսանում են՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից իրականացվող նպատակաուղղված և համակարգված ահաբեկչական քաղաքականության շարունակությունը։
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի շարունակական ներկայությունը Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հռչակագրի դրույթները, լուրջ վտանգի աղբյուր է հանդիսանում՝ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունության համար։
Եռակողմ հռչակագրի դրույթներն ապահովելու, Ղարաբաղի տնտեսական շրջանում լայնածավալ սադրանքները ճնշելու, Հայաստանի զինված ուժերի կազմավորուների զինաթափումն ու դուրս բերումը մեր տարածքներից, նրանց ռազմական ենթակառուցվածքները չեզոքացնելու, ազատագրված տարածքներ վերադարձող խաղաղ բնակչության, շինարարության վերականգնման աշխատանքներում ներգրավված քաղաքացիական ծառայողների և մեր զինվորականների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև ԱՀ սահմանադրական համակարգի վերականգնման նպատակով, տարածաշրջանում սկսվել են տեղական հակաահաբեկչական միջոցառումներ։
Առաջնագծում և խորքում գերճշգրիտ զինատեսակների կիրառմամբ գործողությունների շրջանակներում շարքից դուրս են բերվում Հայաստանի զինված ուժերի կազմավորումների դիրքերը, նրանց երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Մենք կրկնում ենք, որ քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախ չեն, շարքից դուրս են բերվում միայն տեղական ռազմական թիրախները:
Ընթացիկ գործողությունների մասին տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությանը։