Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, կազմակերպությունը դա անվանել է անմարդկային բարբարոսություն։
«Ահաբեկչական հարձակում իրականացնելու համար անմեղ կենդանու օգտագործումը անբարոյական է, ոչ էթիկ և ցույց է տալիս, թե որքան ցածր է գնահատվում այդ շան, ինչպես նաև մարդու կյանքը: Անպաշտպան կենդանիների օգտագործումը զզվելի է: Մենք այս հարցը բարձրացրել ենք Կենդանիների թվաքանակի կարգավորման միջազգային կոալիցիայի (ICAM) և շների պաշտպանության այլ բարեգործական կազմակերպությունների առջև», - ասվում է հայտարարության մեջ: