Հիքմեթ Հաջիև.  Դիմակները պատռվեցին, իսկ իրականությունը մնաց
 			
									
			
				
					
						|   | 
					
						|  | 
					
						| 
								 Ադրբեջանում գորշ գոտիներին տեղ չկա:
 							 | 
				
			
			
			
				
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը գրառում է կատարել X սոցիալական ցանցում:
«Այսօր ժամը 07:00-ի սահմաններում ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը Ադրբեջանի Աղդամ-Խանքենդի և Լաչին-Խանքենդի ճանապարհներով:
Աղդամ-Ասկերան-Խանքենդի ճանապարհը բաց է և գործում է, և այդպես էլ պետք է մնա։ Սա Ադրբեջանի սկզբունքային, արդարացի, օրինական և անշրջելի դիրքորոշումն է։
Ամբողջ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ համոզվեց, որ այսպես կոչված շրջափակում չկար, այլ կար կանխամտածված ինքնաշրջափակում, մարդասիրական խնդիրների ու թատերական բեմադրությունների քաղաքականացում՝ Հայաստանի և անօրինական խամաճիկ ռեժիմի, լոբբիստական խմբերի և որոշ արևմտյան կոռումպացված քաղաքական գործիչների ու կողմնակալ լրատվամիջոցների կողմից՝ մոլորեցնելու, շահարկելու և շփոթեցնելու նպատակով:
«Դիմակները պատռվեցին, իսկ իրականությունը մնաց: Ադրբեջանում գորշ գոտիներին տեղ չկա»,- ասվում է հրապարակման մեջ։			
			
				
				
			
			
			
			
			Հեշթեգներ. 
									 Հիքմեթ-Հաջիև