Դեսպան. Ադրբեջանը և Մեքսիկան արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում
 Դեսպան.  Ադրբեջանը և Մեքսիկան արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում
12:38     16 09 2023    
Ադրբեջանն ու Մեքսիկան արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Մեքսիկայի դեսպան Մարիա Վիկտորիա Ռոմերո Կաբալյերոն Բաքվում Մեքսիկայի Միացյալ Նահանգների անկախության 213-ամյակին նվիրված միջոցառմանը:

Նրա խոսքով, ՄԱԿ-ի շրջանակներում երկրների համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մշտապես զարգանում է։

«Այս տարվա հունվարին ես հավատարմագրերս հանձնեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, իսկ մայիսին տեղի ունեցավ Մեքսիկայի փոխարտգործնախարար Կարմեն Մորենոյի և Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հանդիպումը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների երրորդ փուլի շրջանակներում»,- հիշեցրել է դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Մեքսիկա  


Լրահոս