Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Արևմտյան Ադրբեջանի համայնքից։
Ամերիկացի պաշտոնյան պահանջել է անհապաղ բացել Լաչինի ճանապարհը և հայտարարել, թե ԱՄՆ-ը չի ընդունում ուժի կիրառումը «Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ»։
«Միացյալ Նահանգները, որը խոսում է խաղաղության և արդարության մասին, մինչ այժմ չի պահանջում Հայաստանից դուրս բերել իր բանակի մնացորդները ադրբեջանական տարածքներից կամ զինաթափել հայկական անօրինական զինված կազմավորումները։ ԱՄՆ-ն անվերապահորեն ճանաչում է հետխորհրդային տարածությունում այլ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և դեմ է անջատողականությանը, սակայն Ադրբեջանի դեպքում նրանք հստակ դիրքորոշում չեն որդեգրում, և դա անընդունելի է:
ԱՄՆ կառավարությունը չպետք է հավատա Հայաստանի ստերին, թույլ տա էթնիկ խտրականություն մարդու իրավունքների հարցերում, չպետք է միջամտի Ադրբեջանի ներքին գործերին և պետք է աջակցի Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձին»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info