Նախագահ Ալիև. Ադրբեջանին և Կենտրոնական Ասիայի երկրներին կապում են դարավոր եղբայրական հարաբերությունները
  Նախագահ Ալիև.  Ադրբեջանին և Կենտրոնական Ասիայի երկրներին կապում են դարավոր եղբայրական հարաբերությունները
17:09     14 09 2023    
Ադրբեջանին և Կենտրոնական Ասիայի երկրներին կապում են մեր ժողովուրդների եղբայրության դարավոր հարաբերությունները։ Ընդհանուր մշակութային արմատները ամուր հիմք են միջպետական հարաբերությունների համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Տաջիկստանում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 5-րդ խորհրդատվական հանդիպման ժամանակ ունեցած ելույթում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ավելի քան 30 տարի, որպես անկախ պետություններ, մենք ակտիվորեն փոխգործակցում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ աջակցելով միմյանց անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ակտիվորեն զարգացնում ենք տնտեսական հարաբերությունները»,- նշել է պետության ղեկավարը։

Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Կենտրոնական Ասիան և Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության մեջ ռազմավարական նշանակության մեկ պատմամշակութային աշխարհագրական տարածաշրջան են՝ աճող տնտեսությամբ, ժողովրդագրությամբ և աշխարհաքաղաքական ներուժով։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս