Հիքմեթ Հաջիև. «գորշ գոտու» ստատուս քվոյի պահպանումը անօգուտ ռազմավարություն է
  Հիքմեթ Հաջիև. «գորշ գոտու» ստատուս քվոյի պահպանումը անօգուտ ռազմավարություն է
17:18     13 09 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Х սոցիալական ցանցում նոր գրառում է կատարել:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի օգնականի X-ի էջին։

«Մենք շարունակում ենք փոխգործակցել ԿԽՄԿ-ի հետ՝ ապահովելու համար Աղդամ-Խանքենդի և Լաչին-Խանքենդի ճանապարհների արագ և միաժամանակ բացումը ԿԽՄԿ-ի ավտոշարասյունների համար, ինչպես համաձայնեցվել է սեպտեմբերի 1-ին նախագահ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի միջև հեռախոսազրույցում:

Այդ ժամանակվանից անցել է 12 օրացուցային օր, սակայն Հայաստանի ենթակայության տակ գտնվող անօրինական ռեժիմը հրաժարվում է բացել ճանապարհները։

Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին կրկնապատկել իրենց ջանքերը և ճնշում գործադրել Հայաստանի և նրա վերահսկողության տակ գտնվող անօրինական ռեժիմի վրա՝ դադարեցնելու այս ապակառուցողական քաղաքականությունը։

«Գորշ գոտու» ստատուս քվոյի պահպանումը և հումանիտար խնդիրները որպես զենք օգտագործելը անօգուտ ռազմավարություն են», - գրել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս