Ըստ
Zinvor.info-ն՝ հայտարարության մեջ ասվում է. «2023 թվականի սեպտեմբերի 1-ի մեր հայտարարության մեջ հրապարակայնորեն շարադրված տարրերի և առաջարկների համաձայն՝ ԵՄ նախագահ Շառլ Միշելը շարունակել է ակտիվորեն աշխատել այս և այլ մոտեցումների առաջմղման ուղղությամբ, հիմնական ուշադրություն հրավիրելով՝ լարվածության դեէսկալացիայի վրա։
Մասնավորապես, վերջին մի քանի օրվա ընթացքում Միշելը ինտենսիվ կապեր է պահպանել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ 2023 թվականի սեպտեմբերի 9-ի հեռախոսազրույցների ժամանակ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ՝ 2023թ. սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ նրա գրասենյակի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ամենօրյա փոխզդեցություններով ուժեղացված ջանքերն ուղղված էին լարվածության թուլացմանը:
Այս համատեքստում մենք նշում ենք ռուսական հումանիտար բեռների անցումը Աղդամ-Ասկերան ճանապարհով։ Մենք հասկանում ենք այս քայլի նրբանկատությունը և հուսով ենք, որ այն խթան կհանդիսանա՝ տեղի բնակչությանը կանոնավոր մատակարարումների վերսկսման համար։
Իրավիճակը տեղերում արագորեն վատանում է. Չափազանց կարևոր է՝ Ղարաբաղի հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման ապահովումը։ Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի «Լաչինի միջանցքի» աշխատանքի վերսկսմանը (չակերտները- խմբ.): Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներից օգտվելու հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info