Քիշնևը «ոչ» է ասում ղարաբաղցի անջատողականներին
  Քիշնևը «ոչ» է ասում ղարաբաղցի անջատողականներին
11:01     11 09 2023    
Մոլդովայի Հանրապետությունը չի ճանաչում սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի տարածաշրջանում կայացած այսպես կոչված «նախագահական ընտրությունները», քանի որ դրանք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և սկզբունքներին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Մոլդովայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը վերահաստատում է Մոլդովայի Հանրապետության վճռական աջակցությունը՝ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- հայտարարում է Մոլդովայի ԱԳՆ-ը:
Zinvor.info

Հեշթեգներ. Մոլդովա   Ադրբեջան  


Լրահոս