Շառլ Միշելը Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ քննարկել է ադրբեջանա-հայկական հարաբերությունները
Շառլ Միշելը Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ քննարկել է ադրբեջանա-հայկական հարաբերությունները
10:34     11 09 2023    
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին եվրոպացի քաղաքական գործիչը գրել է X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter)։

«Ես հանդիպել եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում»։ Հանդիպմանը քննարկվել են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ողջ սպեկտրը, Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը և տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես հայ-ադրբեջանական։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Շառլ-Միշել   Էրդողան   G20  


Լրահոս