Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նախագահ Իլհամ Ալիևը ասել է՝ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների և դիտորդ պետությունների Աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարների և «Բաքու-2023» միջազգային զորավարժությունների մասնակիցների երկրորդ հանդիպմանը:
Ընդգծելով, որ երկու ամսից հետո գագաթնաժողով կանցկացվի թուրքական պետությունների ղեկավարների մակարդակով, պետության ղեկավարը նշել է. «Այժմ գագաթնաժողովի նախապատրաստական լուրջ աշխատանք է տարվում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների կառավարման ուղղությամբ: Որքան գիտեմ, հանդիպմանը նախատեսվում է նաև փոխօգնության մասին համաձայնագրի նախապատրաստում։ Սրա անհրաժեշտությունը մեծ է, քանի որ բոլորս լավ գիտենք, որ վերջին շրջանում արտակարգ դեպքերի թիվը կտրուկ աճել է մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Դրա համար շատ պատճառներ կան: Սակայն փաստն այն է, որ այսօր սովորական են դարձել արտասովոր ջրհեղեղները, երկրաշարժերը, հրդեհները»։