Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, Աղդամ-Խանքենդի և Լաչին-Խանքենդի ճանապարհների բացումը։
Իլհամ Ալիևը նշել է, որ չնայած Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության ներկայացուցիչները՝ վերաինտեգրման հարցերը քննարկելու համար հրավիրվել են Բաքու և հանրապետության այլ քաղաքներ, նրանք հրաժարվել են հանդիպումից։
Իգոր Խովաևը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ։