Ադրբեջանի նախագահը ՏՀԿ անդամ երկրներին հրավիրել է օգտվել Զանգեզուրի միջանցքից
 Ադրբեջանի նախագահը ՏՀԿ անդամ երկրներին հրավիրել է օգտվել Զանգեզուրի միջանցքից
16:33     05 03 2021    
«Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարած փառահեղ հաղթանակից հետո վերջ դրվեց ղարաբաղյան հակամարտությանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցավ պատմության գիրկը»:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին մարտի 4-ին Տնտեսական համագործակցության կազմակերպության XIV առցանց գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Երկրի ղեկավարը նշել է.

«Այսօր մենք մտածում ենք ապագայի մասին: Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար մենք սկսել ենք քննարկել շատ երկրներ կապող տրանսպորտային նախագծեր: Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում են ցուցադրում տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման առումով: Եթե Հայաստանը իրեն նորմալ պահի, ապա նա նույնպես կկարողանա օգուտ քաղել այս գործընթացից:

Այս համատեքստում կցանկանայի նշել, որ նոր տրանսպորտային միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով և Ադրբեջանի հիմնական մասը միացնելու է մեր երկրի անբաժանելի մասի՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության, ինչպես նաև Թուրքիայի հետ, տարածաշրջանի համար նոր հնարավորություններ կբացի տրանսպորտային ոլորտում: Մենք Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին հրավիրում ենք օգտվել Զանգեզուրի միջանցքից»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս