Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Լաչինի սահմանային անցակետի ուղղությամբ «մարդասիրական բեռի» պատրվակով ավտոմեքենաներ ուղարկելու կապակցությամբ՝ Ֆրանսիայի մի շարք քաղաքների ղեկավարների, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ, որոնք սադրիչ հայտարարություններ են հնչեցրել Ադրբեջանի հասցեին:
Ընդգծվել է, որ ֆրանսիական կողմի այս քայլերը ոչ միայն ուղղակի միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին, այլև ոտնձգություն մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նշվել է, որ նման սադրիչ գործողությունները Հայաստանի ստահոդ և մանիպուլյատիվ արշավի գործիք են, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակը սրելուն ուղղված հերթական քայլ: