Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ «Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։ Դեպքի մասին դիվանագիտական առաքելությունների պաշտպանության համար պատասխանատու կառույցին հայտնելուն պես դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները, սակայն այդ պահին սադրիչներին հաջողվել է փախչել։
Դիվանագիտական ներկայացուցչության վրա կատարված այս հարձակման, ինչպես նաև հանցագործներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով համապատասխան նոտա է փոխանցվել Լիբանանի արտաքին գործերի նախարարությանը:
Դեսպանատան անվտանգությունն ուժեղացվել է, կատարվում է հետաքննություն»,- հայտնել են ԱԳՆ-ից։