Ադրբեջանի ԱԳՆ-ն հարգանքի տուրք է մատուցում Թուրքիայի հերոսների հիշատակին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն հարգանքի տուրք է մատուցում Թուրքիայի հերոսների հիշատակին
17:34     30 08 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը շնորհավորել են Թուրքիային Հաղթանակի օրվա կապակցությամբ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հրապարակումները զետեղված են X սոցիալական ցանցի գերատեսչության պաշտոնական էջերում։

Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այս օրը անվանել է Թուրքիայի հերոսության մարմնավորում.

«Այսօր նշվում է Հաղթանակի 101-րդ տարեդարձը, որը եղբայրական Թուրքիայի անկախության պայքարում համառությամբ և հերոսությամբ ձեռք բերված փառավոր հաղթանակի մարմնավորումն է: Այս առիթով փոխանցում եմ իմ շնորհավորանքները, խորին հարգանքով խոնարհվում եմ մեր նահատակների առաջ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս