Պետական հանձնաժողով. Շուշայի բանտում պահվող ավելի քան 140 հոգու հետագա ճակատագիրն անհայտ է
  Պետական հանձնաժողով.  Շուշայի բանտում պահվող ավելի քան 140 հոգու հետագա ճակատագիրն անհայտ է
14:41     26 08 2023    
Շուշայի բանտում պահվող ավելի քան 140 հոգու հետագա ճակատագիրն անհայտ է։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պատանդների, ռազմագերիների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատակից Զաուր Իսմայիլովը։

Նրա խոսքով, 1992 թվականի հունվարին իրականացված «Դաշալթը» գործողության ընթացքում անհայտ կորել են 44 ադրբեջանցի զինծառայողներ:

«Առայժմ նույնականացվել է նրանցից 7-ը: Մնացածների որոնման աշխատանքները շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, Շուշայի բանտի ուղղությամբ իրականացվել է երկփուլ խուզարկություն և հայտնաբերվել է 31 մարդու աճյուն։ Նրանց մեջ զինվորականների կամ քաղաքացիական անձանց ներկայությունը կհաստատվի քննությունից հետո։ Ընդհանուր առմամբ, Շուշայի բանտում գերի ու պատանդ է պահվել 360 մարդ։ Նրանցից ավելի քան 140-ի հետագա ճակատագիրը դեռ անհայտ է»։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Բանտ  


Լրահոս