Նախագահ. Հայաստանի քաղաքացիական բնակչության և Ադրբեջանի սահմանապահ զորքերի միջև ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել
  Նախագահ.  Հայաստանի քաղաքացիական բնակչության և Ադրբեջանի սահմանապահ զորքերի միջև ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել
19:51     26 02 2021    
«Կուզենայի նշել, որ օկուպացիայից ազատագրված Արևելյան Զանգեզուրի, Գուբադլիի, Զանգիլանի սահմանային տարածքներում հայկական զորքեր չկան, և այնտեղ տիրում է խաղաղություն: Այնտեղ որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Այսինքն՝ Հայաստանի խաղաղ բնակչության և Ադրբեջանի սահմանապահ զորքերի միջև որևէ միջադեպ չի եղել»:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեղի և օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ տեսակապի ձևաչափով կազմակերպված մամուլի ասուլիսում:

«Մենք չենք անցնում միջպետական սահմանը: Որոշ գյուղերում, որոնց որոշ մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում, միջադեպեր չեն լինում: Որովհետև այնտեղ հայկական բանակ չկա: Այնտեղ սահմանային զորքեր չկային: Ստացվում է, որ Հայաստանի սահմանապահ զորքեր գոյություն չունեն:

Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանը հսկում են ռուսական սահմանապահ զորքերը, մենք այդ տարածքներում ոչ մի քայլ չենք ձեռնարկում Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ: Ընդհակառակը, Հայաստանի որոշ քաղաքներ կապող ճանապարհներ անցնում են Ադրբեջանի տարածքով, և նրանք կարող են օգտվել այդ ճանապարհից: Ասեմ ավելին, այդ ճանապարհի վրա մենք տեղադրեցինք ցուցանակ՝ «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ: Ես հասկանում եմ, որ դա կարող է անհաճելի զգացումներ առաջացնել Հայաստանում: Բայց մենք այն տեղադրեցինք այլ մտադրությամբ:

Մենք կցանկանայինք, որ եթե նրանք ուզենան գալ Ադրբեջան, ապա բարյացակամորեն դիմավորել նրանց: Նրանք առանց խնդրի կարող են այցելել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներ: Բնականաբար, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն, ապա չենք ցանկանում որևէ լրացուցիչ ձեռքբերում: Մենք ուզում ենք մեզ վերադարձնել այն, ինչ մեզ է պատկանում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս