Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Կանադայի արտգործնախարարի հայտարարությունները
Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլիի հայտարարությունները։
«Սա առաջին դեպքը չէ, երբ Կանադայի արտգործնախարարը միակողմանի հայտարարություններ է անում՝ աջակցելով անջատողականությանը և ռևանշիստական ուժերին տարածաշրջանում և բացահայտորեն արտահայտում է հայամետ տրամադրություններ։
Կանադայի արտաքին գործերի նախարարի անհիմն հակաադրբեջանական հայտարարությունները, ով երբեք չի դատապարտել Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիան և հարյուր հազարավոր ադրբեջանցիների իրավունքների խախտումը, չի արել որևէ հայտարարություն, որը կնպաստեր բանակցային գործընթացի առաջմղմանը և կաջակցեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի իրականացմանը, կողմնակալության օրինակ է:
Կանադական կողմի նման հայտարարությունները չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և անընդունելի են»,- ասել է Այխան Հաջիզադեն։